Պարապուրդի դեպքում այլ աշխատանքի փոխադրումը

Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:
Ամբողջը

Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ

Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածի՝ տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:
Ամբողջը

Վճարումը պարապուրդի ժամանակ

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով (Երբ աշխատողը աշխատանքային օրվա ընթացքում չի աշխատում) առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
Ամբողջը

Աշխատում ենք հեռավար կարգով

Հարգելի հայրենակիցներ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը որոշ ժամանակով իր աշխատանքները կիրականացնի հեռավար կարգով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 996604 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին` info.aip@gmail.com:

Վերաքննիչը մերժեց «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության (ԱԻՊ) գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն կերպով իր աշխատանքային պայմանագրի լուծման մասին և ներկայացրել փաստաթղթերը: Խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ԱԻՊ գրասենյակի աջակցությամբ Վ․Ս․-ն դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը (1.5 տարուց ավելի)։

2019 թվականի սեպտեմբերի 6-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքացու հայցն ամողջությամբ։ Պատասխանող կողմը՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը բողոքարկել էր վճիռը Վերաքննիչ դատարան։ 2020 թվականի փետրվարի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվեց անփոփոխ:
Ամբողջը

ԱԻՊ գրասենյակի ջանքերով «Երևան Սիթի»-ն վճարեց իր նախկին աշխատողի աշխատավարձը

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ն.Բ.-ն և հայտնել, որ աշխատանքային պայմանագրի լուծման արդյունքում գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը) չի վճարել իր 2018 թվականի նոյեմբեր ամսվա 70.000 ՀՀ դրամ աշխատավարձը, դեկտեմբեր ամսվա 35.000 ՀՀ դրամ աշխատավարձը, չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը և տույժերը:
Ամբողջը

Հայաստանի գործատուների հանրապետական միության և «Հրայր Մարուխեան» հիմնադրամի միջև համագործակցության արձանագրության ստորագրում

Համատեղ քննարկումների ամփոփ արդյունքներով Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և «Հրայր Մարուխեան» հիմնադրամը ձեռք են բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ, որի վերաբերյալ ստորագրվում է արձանագրություն:

Համագործակցությունը միտված է լինելու գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում, կողմերի կանոնադրություններին համապատասխան, գործընկերային հենքի վրա համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Ամբողջը

Աշխատանքային իրավունքների խախտման դեպք Արթիկում. երկու տասնյակից ավելի քաղաքացիներ դիմել են ԱԻՊ–ին

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը տեղեկացնում է.
Արթիկ քաղաքի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտե են դիմել տեքստիլ արդյունաբերության «Սասստեքս» ՍՊԸ-ի 23 նախկին աշխատողներ՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդրով:

2020թ. փետրվարի 1-ին ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախաձեռնությամբ «Սասստեքս» ՍՊԸ-ի նախկին աշխատողները հանդիպեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Ամբողջը

Դատարանը բավարարեց քաղաքացու հայցը. գործատուն կվճարի չօգտագործված արձակուրդի դիմաց

Տարին սկսում ենք լավ լուրով․․․

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Ա.-ն` տեղեկացնելով, որ իր գործատուն՝ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ն աշխատանքային պայմանագրի լուծումից հետո չի տրամադրել չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:
Ամբողջը