Համատեղ քննարկումների ամփոփ արդյունքներով Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և «Հրայր Մարուխեան» հիմնադրամը ձեռք են բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ, որի վերաբերյալ ստորագրվում է արձանագրություն:
Համագործակցությունը միտված է լինելու գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում, կողմերի կանոնադրություններին համապատասխան, գործընկերային հենքի վրա համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Համագործակցության համար նախանշված հիմնական ուղղություններն են`
1. «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի միջոցով՝
• աշխատողներին և գործատուներին, ներառյալ՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության տարածքային և ճյուղային միություններից ուղղորդվող, աշխատանքային օրենսդրության պահանջների կատարմանը վերաբերող, մասնագիտական անվճար խորհրդատվության տրամադրում,
• աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով.
2. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում գործատուների աշխատողների և նրանց ներկայացուցիչների շրջանում.
3. կողմերի մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով կարճաժամկետ վերապատրաստումների համատեղ կազմակերպում.
4. փոխադարձ աջակցությամբ աշխատանքի ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում և խորացում.
5. աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրավակիրառական պրակտիկայից և մասնագիտական վերլուծություններով օրենսդրական կարգավորման խնդիրների վեր հանում, համատեղ լուծումների մշակում և քննարկումների նախաձեռնում.
6. համատեղ աշխատանքների, ստացված արդյունքների և բացահայտված խնդիրների մասին հանրային իրազեկում.
7. հնարավոր այլ ուղղություններ, որոնք կողմերը կգտնեն նպատակահարմար