Նոր Գործելադաշտ Մը ՀՅԴ-ին Համար

31 յունուար 2018-ին Դաշնակցութեան հայաստանեան կազմակերպութեան կեանքին մէջ տեղի ունեցաւ կարեւոր դէպք մը, որ կոչուած է նոր էջ մը բանալու հայկական աշխատաւորական շարժման պատմութեան մէջ, էջ մը, որ վերակենդանացման եւ վերաթարմացման կրնայ ենթարկել ՀՅԴ-ի ընկերային ուղեգիծը: Յիշեալ թուականին Հայ յեղափոխական դաշնակցութեան «Հրայր Մարուխեան» հիմնադրամը ստեղծեց «Աշխատանքային իրաւունքներու պաշտպանութեան գրասենեակ»-ը` նեցուկ կանգնելու համար հայաստանաբնակ աշխատաւորներու արժանապատուութեան:
Ամբողջը

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը:

Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշման ու այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել նորաբաց կենտրոն և անվճար հիմունքներով օգտվել կնետրոնի ծառայություններից:
Ամբողջը

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը ստեղծել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակը աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝

ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում,

բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում,

գ. աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն),

դ. Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում և այլն:

Ծառայություններից օգտվելու համար ցանկացողները կարող են՝
 այցելել ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գ. Նժդեհ 8,
 զանգահարել 094 99 65 04, 096-99-66-04,
 գրել info.aipg@gmail.com էլ. հասցեին կամ
https://web.facebook.com/pg/iravunqneri.pashtpanutyun/about/?ref=page_internal ֆեյսբուքյան էջին: