ԱԻՊ–ի ջանքերով դատարանը հօգուտ աշխատողի վճիռ կայացրեց. չվճարված աշխատավարձը կփոխհատուցվի

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ս.Ն.-ն և տեղեկացրել, որ իր գործատուն՝ «Սոխոսենթր» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը, իր կողմից աշխատանքային պայմանագրի լուծումից հետո իրեն չի տրամադրել վերջնահաշվարկ՝ հուլիս-օգոստոս ամիսների աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը:
Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու ծանոթանալով գերծի փաստական հանգամանքներին, մեր գրասենյակի իրավաբանական թիմը հայց ներկայացրեց դատարան՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով:

Արդյունքում դատարանը բավարարեց հայցը և վճռեց՝ «Սոխոսենթր» ՍՊԸ-ից հօգուտ Ս.Ն․-ի բռնագանձել ավելի քան 500.000 ՀՀ դրամ գումար՝ 360.000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի և ևս 144.000 ՀՀ դրամ, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցման գումար:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝
Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04,
Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են:

Դատարանը հօգուտ կռունակավարի վճիռ կայացրեց. չվճարված աշխատավարձը կփոխհատուցվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հովիկ Շահնազարյանի, դեկտեմբերի 23-ին կայացրել է դատական վճիռ՝ ի օգուտ կռունկավար Սուրեն Նիազյանի։ «Հետքը» անդրադարձել էր Սուրեն Նիազյանին աշխատավարձ չտալու պատմությանը։ Սուրեն Նիազյանը շուրջ մեկ տարի չէր կարողանում ստանալ իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 360 հազար դրամ և 10 օրվա արձակուրդային վճարը՝ 144 հազար դրամ։

Նիազյանը դիմել էր դատարան՝ դատական կարգով աշխատավարձ ստանալու համար։ Ներկայացրած բողոքով վերջինս պահանջել է նախկին գործատուից վճարել իր 2018 թ․-ի հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձը, դրան հավասարեցված տոկոսները ինչպես նաև չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում։ Ընդհանուր՝ 720 հազար դրամ։

Ըստ Սուրեն Նիազյանի՝ ինքը որպես կռունկավար աշխատանքի է անցել 2018թ․-ի մարտի 9-ից, աշխատել է կառուցապատող «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, Պուշկինի 25 հասցեում կառուցել են բարձրահարկ շենք, աշխատել է 5 ամիս։ Աշխատանքային պայմանագիր, ըստ Նիազյանի չի կնքվել։ Պետեկամուտների կոմիտե ուղարկված հարցման պատասխանից Նիազյանն իմացել է, որ իրեն գրանցել են, ոչ թե «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, այլ մեկ այլ՝ «Սոխոսենթր» ընկերությունում։ Այս մասին նաև պնդում է Նիազյանի նախկին աշխղեկը՝ Արման Վարդանյանը։

Երեկ կայացրած վճռով, դատարանը որոշել է «Սոխոսենթր» ՍՊԸ-ից հօգուտ Ս.Ն․-ի բռնագանձել մոտ 500.000 դրամ գումար՝ 360.000 դրամ չվճարված աշխատավարձի և ևս 144.000 ՀՀ դրամ, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի (աշխատում է ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ) աշխատակիցները, ովքեր դատարանում ներկայացնում էին Նիազյանի շահերը, ինչպես նաև «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատեց Սուրեն Նիազյանը։

Ամալյա Մարգարյան
hetq.am