Արտակարգ դրության պայմաններում աշխատող և գործատու հարաբերությունները ինչպես պետք է լինեն

Կառավարությունն օրերս կգործարկի տնտեսվարողներին տրամադրվելիք աջակցության փաթեթը, որը ենթադրում է նաև ֆինանսավորում աշխատակցիների աշխատավարձերը վճարելու համար: Աջակցության միջոցները կարող են ուղղվել նաև աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ կամ դրանց գծով հարկերի վճարումներ կատարելու համար։ Կառավարությունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։ Թե որքանով սա կլուծի վերոնշյալ խնդիրը, դժվար է ասել:

Աշխատանքային իրավունքների պաշպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածքով, որը վերնագրված է «Վճարումը պարապուրդի ժամանակ»: Ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ «Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»: Բայց, իրավաբանը պարզաբանում է, ներկա իրավիճակը հարկադիր պարապուրդ չի համարվում:

Ահազանգեր մասնավոր հատվածի աշխատակիցներից. նրանց աշխատավարձ չեն ցանկանում վճարել

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Lragir.am

Արտակարգ դրության պայմաններում մասնավոր ընկերությունների աշխատակիցները կանգնել են ֆինանսական խնդիրներ առաջ, քանի որ հարկադիր պարապուրդի պայմաններում շատ գործատուներ աշխատավարձ չեն վճարում: Համացանցում հայտնվել է «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցների ահազագը, որ ընկերությունը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել: Ըստ տեղեկատվության՝ աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել այն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից: Աշխատողները հայտնվել են ծանր վիճակում, զանգում են տարբեր պետական հիմնարկներ, բայց իրենց հարցի հստակ պատասխանը չեն ստանում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս խնդրին արձագանքել է՝ նշելով, որ շուտով կառավարության կողմից կլինի հարցի օրենսդրական կարգավորումը: «Իսկ մինչ այդ, աշխատողներին հորդորում ենք դիմումներ չգրել իրենց հաշվին արձակուրդ գնալու մասին: Եթե գործատուն չի կարող ապահովել աշխատանքի հեռավար կազմակերպումը, ապա իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ»,- գրել է պատգամավորը:

Սա միակ օրինակը չէ, այս օրերին նմանօրինակ ահազանգերը շատ են. հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին մասնավոր ընկերությունները չեն ուզում աշխատավարձ վճարել: Lragir.am-ը Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից ու Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ այս օրերին մեծ թվով զանգեր են ստացվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներից:

Վարչապետի մակարդակով հայտարարություն է եղել, որ հարկադիր պարապուրդում գտնվող պետական հիմնարկների աշխատակցիների աշխատավարձերը չեն պահվի, սակայն մասնավոր հատվածի աշխատակիցների մասին կարգավորում չկա Արտակարգ դրության մասին որոշման մեջ:

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից Lragir.am-ին ասացին, որ ներկայում լիազորություներ չունեն այս խնդրի վերաբերյալ: Օրենքով տեսչության լիազորություններն ընդլայնվել են, բայց այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից:

Տեսչական մարմնի տրամադրած պարզաբանման մեջ նշվում է. «ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի՝ տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ: Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից»:

Ըստ պարզաբանման՝ ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից»:

Ազգային ժողովում արտակարգ դրության մասին որոշումը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն իրավիճակում, երբ ընկերությունը կցանկանա վճարել աշխատավարձերը, բայց չի ունենա միջոցներ, կառավարությունը կմտածի աջակցման մեթոդներ տրամադրելու մասին: Բայց կարգավորված չէ հարցը՝ իսկ եթե ընկերությունը չի ցանկանում վճարել, ինչ լծակներ կան այդ խնդիրը լուծելու:

Կառավարությունն օրերս կգործարկի տնտեսվարողներին տրամադրվելիք աջակցության փաթեթը, որը ենթադրում է նաև ֆինանսավորում աշխատակցիների աշխատավարձերը վճարելու համար: Աջակցության միջոցները կարող են ուղղվել նաև աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ կամ դրանց գծով հարկերի վճարումներ կատարելու համար։ Կառավարությունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։ Թե որքանով սա կլուծի վերոնշյալ խնդիրը, դժվար է ասել:

Աշխատանքային իրավունքների պաշպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարիմյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածքով, որը վերնագրված է «Վճարումը պարապուրդի ժամանակ»: Ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ «Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»: Բայց, իրավաբանը պարզաբանում է, ներկա իրավիճակը հակադիր պարապուրդ չի համարվում:

«Հարկադիր պարապուրդի ժամանակահատված համարվում է այն, երբ գործատուի մեղքով աշխատողը չի կատարում իր աշխատանքը: Այս պարագայում մենք ունենք ֆորս-մաժորային իրավիճակ, հայտարարված է արտակարգ դրություն: Այսինքն՝ այստեղ ոչ թե գործատուի մեղքով չի կատարվում աշխատանքը, այլ չի կատարվում, որովհետև երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Այս պարագայում սա հարկադիր պարապուրդ է, որը չի վճարվում»,- պարզաբանում է Արթուր Նարիմյանը:

Իրավաբանը նշում է, որ այս տեսանկյունից աշխատողների իրավունքները պաշտպանված չեն: Բացի դա, ըստ նրա, այս հարցում գործ ունենք տարբերակված մոտեցման հետ, քանի որ ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարել է, որ պետական համակարգի աշխատակիցներն անկախ ամեն ինչից շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը: Իսկ մասնավոր համակարգում աշխատողների վերաբերյալ նման հայտարարություն չկա:

«Օրենքը սահմանում է, որ մասնավորը չի վճարվելու այս իրավիճակում: Կարող ենք ասել, որ խտրական իրավիճակ է ստեղծված այնքանով, որքանով բյուջետային աշխատողները վարձատրվելու են, իսկ մասնավորները՝ ոչ: Դրա կարգավորումն, իմ կարծիքով, պետք է լինի Արտակարդ դրության մասին որոշման մեջ, պետք է ամրագրվեր, որ մասնավորներն էլ պետք է գոնե մասնակի վճարեն աշխատավարձերը: Իսկ հիմա հայեցողական մոտեցում է, գործատուն ոչ թե իրավունք ունի, այլ կարող է վճարել, բայց իր ցանկությամբ»,- հավելեց մասնագետը:

Անդրադառնալով բողոքներին, որ աշխատողների հետ այս օրերին պայմանագրերը խզվում են՝ հիմք ընդունելով ֆորս-մաժորային իրավիճակը, իրավաբանն ասում է, որ. «Դա էլ է վիճահարույց: Մենք նման զանգեր ստանում ենք և մարդկանց պատասխանում ենք, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո մոտենան մեր գրասենյակ: Եթե օրենքին հակասող գործողություններ կլինեն, կդիմենք դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու համար»: